National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
16.10.2009
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ընդունեց ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեհեին

Հոկտեմբերի 16-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ընդունեց ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեհեին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԵԽ-Հայաստան հարաբերություններին, «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի նախագծին, զանգվածային լրատվամիջոցների գործունեության օրենսդրական կարգավորմանը վերաբերող հարցեր, ինչպես նաեւ Շվեդիայում կայանալիք համաժողովին, որը վերաբերելու է «Արեւելյան գործընկերության» ծրագրի շրջանակում խորհրդարանական  վեհաժողով ստեղծելու խնդիրներին, որին մասնակցելու է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը։

Նաիրա Զոհրաբյանը կարեւորեց համատեղ աշխատանքը ԵԽ-ի հետ, ինչը, տիկին Զոհրաբյանի հաղորդմամբ, հանձնաժողովի գործառույթների մասով նախատեսված է նաեւ «ԱԺ կանոնակարգ» օրենքով: Նա տեղեկացրեց, որ հանձնաժողովին կից աշխատանքային խմբի կարգավիճակով, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից եւ եվրոինտերգման հարցերով զբաղվող ՀԿ-ներից  արդեն իսկ ձեւավորվում է փորձագետերի խումբ, որի նպատակը ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը եվրաինտեգրման յուրօրինակ կենտրոն դարձնելն է:

Անդրադառնալով «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի նախագծի լրամշակված տարբերակի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը` տիկին Զոհրաբյանը, որպես օրենքի նախագծի համահեղինակ, նշեց, որ իրենք փորձել են հայեցակարգային մի քանի կետի շրջանակներում լրամշակել օրինագիծը. այն պետք է համապատասխանեցվի լրամշակված Սահմանադրությանը, ելնի մեր ազգային անվտանգության շահերից, եւ որոշակի վերաբերմունք արտահայտի քայքայիչ աղանդների հանդեպ, բնականաբար, որեւէ կերպ չոտնահարելով մարդու՝ այլ կրոնի դավանելու իրավունքն ու ազատությունը։ Հանձնաժողովի նախագահը հյուրին տեղեկացրեց նաեւ, որ այդ կապակցությամբ հանդիպել է Ամենայն Հայոց կաթողիկոսի, կրոնական տարբեր համայնքների ղեկավարների հետ եւ ճշտել նրանց դիրքորոշումը: Տիկին Զոհրաբյանը, կարեւորելով Վենետիկի հանձնաժողովի փորձագետների առաջարկությունները, տեղեկացրեց, որ հարցի առնչությամբ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հետ համատեղ առաջիկայում կազմակերպվելու են քննարկումներ, հույս հայտնելով, որ այդ քննարկումներին ներկա կլինեն նաեւ Վենետիկի հանձնաժողովի փորձագետները: ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեհեն առաջարկեց իր աջակցությունը նման քննարկումների կազմակերպման   հարցում:
Հյուրի խնդրանքով անդրադառնալով զանգվածային լրատվամիջոցների գործունեության օրենսդրական կարգավորմանը` Նաիրա Զոհրաբյանը համոզմունք հայտնեց, որ ոլորտը կարգավորող օրենսդրությունը բարեփոխման կարիք ունի, ինչը եւս ենթադրում է լայն ու շահագրգիռ քննարկում:

ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեհեն հետաքրքրված էր նաեւ մարտիմեկյան դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությամբ: Տիկին Զոհրաբյանը եզրակացությունը գնահատեց օբյեկտիվ եւ հավասարակշիռ` ընդգծելով, որ հանձնաժողովը ներկայացրել է կոնսենսուսային եզրակացություն: Տիկին Զոհրաբյանը խոստացավ մարտիմեկյան հանձնաժողովի եզրակացության անգլերեն տարբերակը առաջիկայում տրամադրել ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին:

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն անդրադարձավ նաեւ գալիք աշխատանքներին: Նա տեղեկացրեց, որ մի քանի օրից մեկնելու է Շվեդիա, ուր մասնակցելու է ԵՄ-ի Արեւելյան հարեւանության գործընկերներ Հայաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի, Ուկրաինայի, Վրաստանի եւ Բելառուսի միջեւ Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում խորհրդարանական ձեւաչափ ստեղծելու խնդրի քննարկմանը: Տիկին Զոհրաբյանի համոզմամբ` վեհաժողովը դատապարտված կլինի տապալման, եթե չլինի վստահության եւ համագործակցության մթնոլորտ: Նա առաջարկելու է «Եվրանեսթին» ձեռնպահ մնալ կոնֆլիկտների քննարկումից, ինչը, ըստ նրա,  ի սկզբանե աշխատանքները կտանի դեպի փակուղի: Հանձնաժողովի նախագահը ցավով արձանագրեց, որ Ադրբեջանն իր գրավոր եւ բանավոր հայտարարություններով հետեւողականորեն  դեմ է արտահայտվում Արեւելյան գործընկերության ձեւաչափում Հայաստանի հետ որեւէ համագործակցությանը. մասնավորապես սահմանների համատեղ կառավարման հարցի քննարկման ժամանակ Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով այդ համագործակցությունը վերածվել է Հայաստան-Վրաստան եւ Վրաստան-Ադրբեջան ձեւաչափի եւ, ըստ էության, չի նպաստել իր հիմնական նպատակին` տարածաշրջանային համագործակցությանը: Նաիրա Զոհրաբյանը գտնում է` եթե Ադրբեջանը շարունակի այդ քաղաքականությունը, ապա համագործակցությունը չի ունենա այն ապագան, որը ակնկալվում է: Հանձնաժողովի նախագահի կարծիքով` պետք է գտնել քննարկման ընդհանուր խնդիրներ` բնապահպանական, տարածաշրջանային, էկոլոգիական եւ այլ, որոնք իրենց մեջ պարունակում են ընդհանուր շահ եւ փորձել այդ հարթությամբ տանել համագործակցությունը:


18.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով  Շվեյցարիայում էր:  Ժնեւում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի, Կանադայի սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ: ԱԺ նախագահը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդար...

18.05.2024
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստի շրջանակում հանդիպումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահ Ռեյմոնդ Գանյեի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակ Համդա բինթ Հասսան Ալ-Սուլեյթիի հետ: Ք...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am